ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Եթե 45 տարի հետո էլ Ադիբեկյանին դիահերձում անեն...»

«Եթե 45 տարի հետո էլ Ադիբեկյանին դիահերձում անեն...»
15.01.2013 | 16:59

Ահարոն Ադիբեկյանի գործը «բացվել է»: «Սոցիոլոգիական» մտքերի շքերթն սկսված է: Ադիբեկյանը թեկնածուների քննադատությամբ է սկսել: Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ըստ սոցիոլոգի, 45 տարի հետո միայն կհավաքի նախագահի պաշտոնի համար անհրաժեշտ ձայները: Նրան իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Արամ Հարությունյանը: «Եթե քառասունհինգ տարի հետո էլ Ահարոն Ադիբեկյանին դիահերձում անեն, կպարզվի, որ նա սնվել է Բաղրամյան 26-ից»,-գրել է թեկնածուն ու հայտարարել, որ, քարոզարշավը դեռ չսկսված, հեռուստաընկերությունների հիմնական մասն իր նկատմամբ հակաքարոզչություն է իրականացնում: Այս իսկ պատճառով Հարությունյանը հայտարարում է, որ հրաժարվում է օգտվել հինգ քառակուսի մետրը գերազանցող քաղաքական գովազդային վահանակներից: Փոխարենը այդ գումարը կծախսի վճարովի ուղիղ եթերից օգտվելու վրա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ